Facebook

ազատություն

Languages:

Մեքենայի ապահովագրական ընկերություւները Ձեր բարեկամները չեն Մենք կաշխատենք ձեզ համար և կլինենք ձեր կողքին
Ստացեք համապատասխան օգնություն, Զանգահարեք մեզ անվճար խորհրդակցության համար (818) 476-0125

  • Auto Accident

  • Personal Injury

  • Immigration

  • DUI



Ընդհանուր տեղեկություններ

Նեդա Նախջավանի Իրավաբանական գրասենյակը ներկայացնում է ձեզ նման սովորական քաղաքացիների ովքեր վնասվածք են ստացել կամ կորցրել են ընտանիքի անդամին անփույթ, անուշադիր կամ անկշռադատված մեքենա վարելու հետևանքով.

Ապահովագրական ընկերությունները օրեցօր դառնում են ավելի խստապահանջ: Քանի որ որքան շատ գումար են նրանք խնայում չվճարելով ձեր մեքենայի նորոգման և բժշկական ծախսերի համար, ավելի են հարստանում տառվա վերջում: Նրանք նույնպես հատուկ պատրաստված են առաջառկելու փոքր գումարի չափ գործը ավարտելու համար. Դժբախտաբար շատ մարդիկ համաձայնվում են ստանալ այդ գումարը և հետագայում ունենում են բժշկական խնդիրներ: Նրանք ձեր բարեկամը չեն, թեկուզ եթե նրանք ձեր ապահովագրական ընկերությունն են:

Մենք Նեդա Նախջավանի Իրավաբանական գրասենյակում ցանկանում ենք օգնել ձեզ ստանալ փոխհատուցում, որպեսզի վճարեք ձեր մեքենայի համար, բժշկական ծախսերը, վերականգնեք կորցրած եկամուտը ինչպես նաև փոխհատուցում ստանաք ձեր ցավի և տուժվածության համար: Ձեզ կտրամադրենք իրավաբանական օգնուրյուն անկախ ձեր մեքենայի տեսակից ավտոմեքենա, բեռնատար մեքենա, հեծանիվ, մոտոցիկլ, ավտոբուսներ, գնացք կամ հետիոտն: Մենք ունենք իրավաբանական անձնակազմ անդամներ ովքեր պատրաստ են պատասխանելու ձեր հարցերին, ինտերնետային հարցումներին- առանց որևէ պարտավորության կամ գումարի:

Մեքենայի ավտովթարից բացի մենք նույնպես զբաղվում ենք ներգաղթային և ալկոհոլի ազդեցության տակ վարելու (DUI) հարցերով:

Ստացեք համապատասխան օգնություն, Զանգահարեք մեզ անվճար խորհրդակցության համար! Մեր պարսկերեն, հայերեն և ռուսերեն լեզուներով խոսող անձնակազմը պատրաստ է պատասխանելու ձեր բոլոր իրավական հարցերին (818) 476-0125

Ինչպես երեւում է հետեւյալ թերթերը

Magazines

 

Կենսագրություն

Նեդա Նախջավանին գաղթել է Միացյալ Նահանգներ 1986թ.

Նեդան ստացել է իր ավարտական կրթությունը հոգեբանության և անգլերեն լեզվի գծով Յութայի Համալսարանում 1996 թվականին.

Նա ստացել է իր իրավաբանի կոչումը Կոստա Մեզայի Վիթիեր Իրավաբանական Քոլեջ, Քալիքորնիայում 2000 թվականին. Աշխատում է որպես իրավաբան 1998 թվականից սկսած մինչև այսօր, հատուկ զբաղվելով անձնական վնասների գործերով:

Նրա հետաքրքրություններն են, զարդերի ձևավորում, շենքի ներքին ձևավորում ինչպես նաև մասնակցում է որպես կամավորական բազմաթիվ բարեգործությունների ժամանակ: Նեդան շատ բարեկամական է և մարդամոտ, բայց միևնուն ժամանակ շատ արհեստավարժ և շատ լրջորեն է մոտենում իր գործին:

 

Հաճախակի տրվող հարցեր

Երբ վթարի եք ենթարկվում մի արեք այս հասարակ սխալները որոնք կարող են վնասել ձեր գործին


  • Թերանալ դիմելու իրավաբանին սկզբից - ինչքան շուտ դիմեք իրավաբանին այդքան քիչ է անմիտ սխալներ անելու հնարավորությունը, որը կարող է վնասել ձեր գործին. Մինչ որևէ ձայնագրվող հայտարարություն անելը (հատկապես մեղադրյալի ապահովագրական ընկերության հետ) կապնվեք ձեր իրավաբանի հետ:

  • Թերանալ զանգել ոստիկանություն հետազոտելու վթարը - Ոստիկանության զեկույցը շատ կարևոր է գործի փաստերը բացատրելու համար, ինչպես նաև ձեր պատասխանատվությունը հաստատելու համար:

  • Չնկարելը ֆոտոխցիկով - Նկարնեք վթարի ենթարկված բոլոր մեքենաները, շրջապատը, նույնիսկ այն մարդուն ով պատճառեց վթարը: անպայման նայեք այդ մարդու վարորդական իրավունքին որպեսզի համոզեք որ վարորդը նա է և կեղծ տեղեկություն չեք վերցնում:

  • Թերանալ դիմել բժշկական մասնագետին ստուգելու ձեր վնասվածքները վթարից հետո - բժշկի մոտ շուտ այցելությունը կօգնի հայտնաբերել տարբեր վնասվածքներ և կօգնտի շուտ սկսելու բուժումը: Նույնպես, բժշկական զեկույցը կգրանցի բոլոր վնասները և այն փաստը, որ դրանք առաջացել են վթարի պատճառով:

  • Թերանալ ձեր ապահովագրական ընկերության հետ հայց չներկայացնել 48 ժամվա ընթացքում: Դուք պարտավոր եք տեղեկացնել ձեր ապահովագրական ընկերությանը վթարից հետո: Միայն տեղեկացրեք փաստերը առանց չափազանցության, բացատրության կամ կարծիքների. Եթե անգամ ձեզ անհանգիստ եք զգում` բացատրեք ձեր ապահովագրական ընկերությանը որ պատրաստվում եք դիմել բժիշկի ստուգման համար: Պարզապես մի ասեք “լավ եմ” քանի որ որոշ վնասվածքներ ի հայտ են գալիս վթարից մեկ կամ երկու օր հետո, այդ պատճառով ավելի լավ է ասել որ պատրաստվում եք գնալ բժշկի մոտ ստուգման:

  • Ժամանակի երկար ընդմիջումից բուժման ընթացքում-դադարեցնել այցելությունները ֆիզիկական թերապեվտին, մինչև որ վերջնականապես ապաքինվեք նշանակում է որ ավարտել եք բուժումը և ավելի լավ եք ապահովագրական ընկերության կարծիքով: Եթե ձեր բժշկական ապահովագրությունը այլևս չի բավարարում իրավաբանը կարող է համաձայնեցնել բժշկի հետ գրավով ծառայությունները շարունակելու համար:

  • Այսօր ամենալավ ժամանակն է հայց ներկայացնելու ձեր պատահարի համար. Ձեր գործի հաջողությունը կախված է ձեր արագ գործելուց, պատահարի վկաները կարող են տեղափոխվել, տեղաբաշխումը նվազում է ժամանակի ընթացքում: Ըստ Քալիֆորնիայի օրենքի դուք կարող եք դիմել նախքան 2 տարի վթարի օրվանից սկսած:

  • Մի սպասեք, դիմեք մեզ հենց այսօր (818) 476-0125

     

    Կապ

    Կոնտակտային ինֆորմացիա:

    Գլենդել գրասենյակ
    100 North Brand Blvd. Suite 205 Glendale, CA 91203

    փոստային հասցե
    14431 Ventura Blvd, Suite 337, Sherman Oaks, CA 91423



    հայերեն համար Զանգահարեք Քրիստինե at (818) 220-0294

    Website : www.lawneda.com

    Մի սպասեք, դիմեք մեզ հենց այսօր (818) 476-0125
    միայն պայմանավորվածությամբ

    Կապ